Հայերեն

Հայերեն գրավոր և բանավոր թարգմանչական ծառայություններ

Eurasian Linguistics ընկերությունը գրավոր և բանավոր հայերենով մասնագիտացված ծառայությունների մատուցման և լեզվի համապատասխանեցման մեկ լուսամուտի սկզբունքով գործող ընկերություն է: 2000 մասնագետ լեզվաբանների ցանցի առկայության պարագայում մենք կարող ենք բարձրակարգ հայերենով գրավոր և բանավոր թարգմանչական ծառայություններ մատուցել ձեզ համար ընդունելի ժամկետներում և բյուջեի սահմաններում: Մենք գրավոր ու բանավոր թարգմանությունների և լեզվի համապատասխանեցման ծառայություններ մատուցում ենք նաև այլ լեզուներով:

Կարող եք համոզված լինել, որ հայերենով թարգմանչական ձեր բոլոր նախագծերը կիրականացվեն որակի բարձրագույն չափանիշներով, քանի որ Eurasian Linguistics ընկերությունն ունի թարգմանության որակի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող ISO 17100 հավաստագիր:

Eurasian Linguistics ընկերության գրասենյակի հետ կարող եք կապվել հենց այսօր՝ զանգահարելով +44 (0)118 3800 432 հեռախոսահամարին կամ գրելով ask@eurasianlinguistics.com հասցեին՝ ճշտելու համար հայերեն թարգմանչական կամ այլ ծառայությունների սակագները:

Հայերեն լեզվով մատուցվող ծառայությունները հետևյալն են.

Այս ծառայությունները գործում են նաև այլ լեզուներով:

Որպես անհատական մոտեցում ունեցող թարգմանչական կազմակերպություն, Eurasian Linguistics-ը կարող է մատուցել ձեր կարիքներին համապատասխան հայերեն բանավոր և գրավոր թարգմանություններ իրավաբանության, գործարարության, ինչպես նաև, բժշկության, տեխնիկական և այլ ոլորտներում:

Իրավաբանական թարգմանություն

Մեր թարգմանիչները մասնագիտացված են իրավաբանական թարգմանությունների ոլորտում: Նրանք կարող են թարգմանել ամենատարբեր իրավաբանական փաստաթղթեր, ներառյալ՝ պայմանագրեր, վկաների հայտարարություններ, ընկերության գրանցման վկայագրեր, լիազորագրեր, ընտանեկան իրավունքին առնչվող փաստաթղթեր և այլն, ինչպես նաև իրականացնել դատավարությունների, վկաների հայտարարությունների թարգմանություն, հայերեն տառադարձություն և փաստաթղթերի նույնականացում տեղում:

Գործարար թարգմանություն

Eurasian Linguistics ընկերության փորձառու լեզվաբան մասնագետները թարգմանչական բարձրորակ ծառայություններ կարող են մատուցել հաճախորդներին գործարարության ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ բանավոր թարգմանություն, լեզվական համապատասխանեցում, փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվություների, շուկայական ուսումնասիրությունների, տարեկան հաշվետվությունների, ժողովների արձանագրությունների, մամուլի հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակագրությունների, համաձայնագրերի թարգմանություն, հաճախորդների հետ հանդիպումների, խորհրդի նիստերի, գիտաժողովների, շնորհանդեսների հայերեն բանավոր թարգմանություն, փաստաթղթերի հայերեն նույնականացում տեղում:

 

Թեև, Eurasian Linguistics ընկերությունը մասնագիտացած է իրավաբանական և բիզնես թարգմանություների, բանավոր թարգմանությունների և նույնականացման ոլորտներում, մենք հայերեն թարգմանչական ծառայություններ ենք մատուցում նաև այլ ոլորտներում: Օրինակ՝ Eurasian Linguistics-ը թարգմանում է բժշկական հաշվետվություններ, նոր սարքավորումների շահագործման ձեռնարկներ, տեխնիկական գրքույկներ, ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան վկայագրեր, գովազդային, շուկայագիտության, պատկերասրահների ուղեցույցների, ինչպես նաև հարսանեկան արարողությունների ելույթների, և/կամ, պարգևների շնորհման սցենարների թարգմանություններ:

Eurasian Linguistics ընկերությունը մատուցում է հայերենով թարգմանչական ծառայություններ՝ վավերացված մեր և կամ`թարգմանչի անունով: Մեր թարգմանիչների ցանցում գործող լեզվաբան թարգմանիչները պաշտոնական կամ երդվյալ թարգմանիչներ են, իրավասու՝ կատարելու պաշտոնական կամ երդվյալ թարգմանություններ, ըստ՝ իրենց իրավաբանական կամ վարչական բնակության վայրի պահանջների:

Մի շարք նոտարական կազմակերպությունների հետ համատեղ, ներառյալ Լոնդոնում գործող scrivener համակարգ (տեքստերի մշակման և փաստաթղթերի կազմակերպման համակարգ) կիրառող բարձրակարգ նոտարական կազմակերպությունը, մենք մատուցում ենք նաև նոտարական վավերացման և արտաքին գործերի նախարարության ապոստիլով տեղեկանքների օրինականացման ծառայություններ:

Թեև, Eurasian Linguistics ընկերությունում գրավոր և բանավոր թարգմանությունների գերակշռող մասը կատարվում է անգլերենի և մեկ այլ լեզվի միջև, մեր լեզվաբան մասնագետներից շատերը աշխատում են մի քանի լեզվով: Այսպիսով, նրանք թարգմանչական և լեզվի համապատասխանեցման աշխատանքներ են կատարում, օրինակ՝ հայերեն-ռուսերեն, ֆրանսերեն-հայերեն և այլ լեզուներով:

Կարող եք համոզված լինել, որ ձեր փաստաթղթերը և տվյալները մեզ մոտ ապահով են, քանի որ մենք կիրառում ենք տվյալների բանկում դրանց անվտանգ պահպանումն ապահովող համակարգեր և տեխնոլոգիաներ, իսկ հաղորդակցումն իրականացնում ենք GDPR–ին համապատասխան: Ավելին, մեր պահանջների համաձայն, լեզվաբան մասնագետները ստորագրում են տեղեկատվության գաղտնիության պահպանման համաձայնագիր: Մենք ի գիտություն ենք ընդունում նաև ձեր լրացուցիչ պահանջները գաղտնիության վերաբերյալ:

 

Այսօր՝ զանգահարելով +44 (0)118 3800 432 հեռախոսահամարին կամ գրելով ask@eurasianlinguistics.com հասցեին, կարող եք ճշտել, թե ինչպիսին են սակագները Eurasian Linguistics-ի կողմից մատուցվող բանավոր թարգմանությունների, հայերեն փաստաթղթերի գրավոր թարգմանությունների և լեզվի համապատասխանեցման ծառայությունների համար:

GET IN TOUCH

Please drop us a line to get a bespoke quote or request a callback to discuss your translation / interpreting needs.

CONTACT US